Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պա­րի Սեն Ժեր­մե՞ն», թե՞ «Ման­չես­թեր Սի­թի»

«Պա­րի Սեն Ժեր­մե՞ն», թե՞ «Ման­չես­թեր Սի­թի»
04.12.2020 | 01:18

Մոտ եր­կու տա­րի ա­ռաջ Մաու­րի­սիո Պո­չե­տի­նոն հե­ռա­ցավ «Տո­տեն­հե­մից», ո­րի գլ­խա­վոր մար­զիչն էր եր­կար տա­րի­ներ։ Սպաս­վում էր, որ նա շատ ա­րագ կգլ­խա­վո­րի գրանդ ա­կումբ­նե­րից որևէ մե­կը, սա­կայն այս ըն­թաց­քում նման հար­մար թիմ չգտն­վեց, մյուս կող­մից էլ, մեծ ճա­նաչ­ման ար­ժա­նա­ցած մար­զիչ­նե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս սո­վո­րու­թյուն են դարձ­րել մոտ մեկ տար­վա չա­փով «ստեղ­ծա­գոր­ծա­կան» դա­դար վերց­նե­լը։


Կրկ­նում ենք՝ Պո­չե­տի­նո­յի պա­րա­գա­յում այդ ժամ­կե­տը եր­կա­րեց, սա­կայն շատ ա­վե­լի կարևո­րը նրա վե­րա­դար­ձի մա­սին լուրն է։ TalkSPORT-ի հա­վաստ­մամբ՝ ար­գեն­տի­նա­ցի մաս­նա­գե­տը ցան­կա­նում է գլ­խա­վո­րել «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Նման պն­դումն այն­քա­նով է հա­վա­նա­կան, որ, հա­մա­ձայն շր­ջա­նառ­վող լու­րե­րի, այս մր­ցաշր­ջա­նից հե­տո Թո­մաս Տու­խե­լը հե­ռա­նա­լու է փա­րի­զյան թի­մից:


Նշ­վում, որ Փա­րի­զը Պո­չե­տի­նո­յի ե­րա­զանք­նե­րի քա­ղաք­նե­րից է, և ար­գեն­տի­նա­ցին պատ­րաստ է մարզ­չա­կան պաշ­տոն ստանձ­նե­լու հենց փա­րի­զյան թի­մում: Սա­կայն սրա կող­քին շր­ջա­նառ­վում է և այն լու­րը, որ Պո­չե­տի­նոն կա­րող է «Ման­չես­թեր Սի­թիում» փո­խա­րի­նել Գվար­դիո­լա­յին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ